Բերդ համայնքում Վահրամ Սուքիասյանը բացարձակ առաջատար է, ըստ հարցումների նա ունի 55% քվե. ԱԱԾ աղբյուր
Civic.am-ը գրում է.
ԱԱԾ-ում մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ իրենց հարցումների Բերդ համայնքում ընտրողների 55%-ը պատրաստվում է իր ձայնը տալ Վահրամ Սուքիասյանին, 28%-ը Հարություն Մանուչարյանին, 2%-ը Մելիքյան Աշոտին, իսկ 15%-ը ընտրություններին չի պատրաստվում գնալ։
Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրի ձերբակալված Հարություն Մանուչարյանը Բերդում բավականին մեծ հակավարկանիշ ունի ու նույնիսկ ամբողջ թափով աշխատելու դեպքում չի կարողանա հավաքել նույնիսկ 35% ։
Կարծիքներ