Ծեծի է ենթարկվել Էդգար Ղազարյանը
Ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ իրեն քաղաքական գործիչ համարող Էդգար Ղազարյանը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ժամը 11:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ին։
Ըստ Ջանոյանի՝ մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին։
Նշենք, որ Էդգար Ղազարյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ղազարյանի մտերիմները լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ նա ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, վերջինիս վրա հարձակվել է երկու անհայտ անձ:
Կարծիքներ