Դալմայի այգիներում ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Դալմայի այգիներում ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին Երևան քաղաքի Դալմայի այգիներում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կարապետ Դ.-ն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տղամարդը 2019 թ. նոյեմբերի 5-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում