Քաղաքական կյանքն իրենց չի հետաքրքրում. Վլադիմիր Վարդանյանը՝ «Հայաստան» դաշինքի մասին

Քաղաքական կյանքն իրենց չի հետաքրքրում. Վլադիմիր Վարդանյանը՝ «Հայաստան» դաշինքի մասին

«Հայաստան» դաշինքը, որը երկրում իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացրել, չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ընտրության: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Քաղաքական կյանքն իրենց չի հետաքրքրում: «Հայաստան» դաշինքը չի մասնակցում նաև խորհրդարանական կյանքին: ԱԺ 12 հանձնաժողովից երեքն ընդդիմությանն են: Դրանց գործունեության շրջանակներում առնվազն կարելի էր ծավալել խորհրդարանական վերահսկողություն:

Հրաժարվել քաղաքական կյանքին մասնակցելուց, հրաժարվել քաղաքական որոշումներ կայացնելուց և փողոցային պայքարի իմիտացիա ստեղծել կարող է միայն կառույց, որը սպասարկում է ինչ-որ շահեր»,- ասաց Վարդանյանը:

Գործընթացը, ըստ Վարդանյանի, մեծ վտանգ է ներկայացնում Հաագայի միջազգային դատարանում քննվող գործի հետ կապված:

«Արտահայտություններ են անում՝ որակելով մեզ որպես օտար պետության ներկայացուցիչների: Հասկանո՞ւմ են, որ սա ուղղակի մեծացնում է ադրբեջանական այն փաթեթը, որն իրենց հակընդդեմ հայցով ներկայացվելու է Հաագայի դատարան Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի քննարկման շրջանակում»,- ասաց Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում