Արարողակարգին հանձնարարվել է Վարդան Ղուկասյանին չհրավիրել Գյումրիում վարչապետի հետ հանդիպումներին

Արարողակարգին հանձնարարվել է Վարդան Ղուկասյանին չհրավիրել Գյումրիում վարչապետի հետ հանդիպումներին

Վաղը՝  մայիսի 30-ին  նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ։ Վարչապետը այցելելու է նաև Գյումրի՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։

MediaNews-ին հասած տեղեկությունների համաձայն վարչապետի արարողակարգին հանձնարարվել է Գյումրու համայնքապետին՝ Վարդան Ղուկասյանին չհրավիրել Գյումրիում վարչապետի հետ հանդիպումներին։

Մեր աղբյուրները այս որոշումը բացատրում են Վարդան Ղուկասյանի ապապետական դիրքորոշումով, վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորանքներով ու այն տասնյակ քրեական գործերով, որոնցով անցնում է Վարդանիկը։

Հիշեցնենք, որ համայնքապետ ընտրվելուց հետո տասնյակ կոռուպցիոն գործերով անցնող Վարդանիկը հայտարարել էր, որ կողմ է ՌԴ-ի հետ միութենական պետությանը` Բելառուսի սկզբունքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում