ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից․ Միշուստին
Ամբողջ աշխարհում էներգակիրների գնի կտրուկ թանկացման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը», - հայտարարել Է ՌԴ վարչապետը։
Միշուստինը նաև նշեց, որ գազի, նավթի, նավթամթերքների եւ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձեւավորման հարցերը առաջնային են մնում միավորման անդամ երկրների համար:
Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Երևանում կայացած հանդիպմանը ԵԱՏՄ-ի վարչապետները պայմանավորվել են համատեղ գործողություններ իրականացնել առեւտրում նոր խոչընդոտներ թույլ չտալու համար:
Կարծիքներ