Բավականին հետաքրքիր է. Վարազդատ Հարոյանը՝ ԱԱ որակավորման փուլի վիճակահանության մասին
Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները.
«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»:
Կարծիքներ