ՀՀ վարչապետի հետ Բրյուսել է մեկնել Աննա Հակոբյանն ու 18 պաշտոնյա. ովքեր են նրանք
ՀՀ կառավարությունը հրապարակել է Բելգիայի թագավորություն՝ Բրյուսել մեկնած ՀՀ պատվիրակության կազմը։ Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 5-ին ժամը 14։00-ին նախատեսված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպում։
Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրամիությունը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ՀՀ պատվիրակության կազմում են.
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Տ. Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ
Ա. Գրիգորյան - Անվտանգության խորհրդի քարտուղար (04.04.2024 թ. -
07.04.2024 թ.)
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Բալայան - Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Լ. Մակունց - Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ն. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)
Ա. Գասպարյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)
Ա. Մուսախանյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)
Ս. Ղահրամանյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)
Ա. Մելքոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Կարծիքներ