Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
«Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 9-10-ը՝ Բաքվում:
Կարծիքներ