Սեփական զինվորի մահը շահարկողների իրական նպատակներն ու մութ անցյալը

Սեփական զինվորի մահը շահարկողների իրական նպատակներն ու մութ անցյալը

Այս օրերին բոլորս ականատես ենք լինում, որ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ շատ չնչին մի խումբ հայտնվում է տարբեր կառույցներում ու մայրաքաղաքի տարբեր վայրերում և ցուցաբերում է ակնհայտ վատ վարքագիծ, իսկ որոշ դեպքերում՝ այդ ամենը հասցնելով լկտիության աստիճանի: Ամենայն հարգանք տածելով նրանց որդիների հիշատակի առջև՝ այնուամենայնիվ հարց է առաջանում, թե ինչու՞ է արդեն իսկ խիստ կազմակերպված բնույթ ունեցող մարդկանց այս խումբը նմանօրինակ ագրեսիվ և ինչու՞ է թողնում այսքան ուղղորդված լինելու տպավորություն: Եվ երբ փորձում ես խորանալ, այս խմբի անդամներից յուրաքանչյուրի անցած ուղու և նկարագրի մեջ, ակհայտ կերպով երևում են որոշակի խնդրահարույց ու կնճռոտ կետեր, որոնք պարզորոշ են դարձնում, թե ինչու են աղմկում հենց այս մարդիկ: Այս մասի գրում է MediaNews-ը։

Ահա և նկարում պատկերված Վիգեն Ազատյանը, ով այս օրերին խիստ ամբարտավան է ու անգամ՝ ծայրահեղական:

Ուսումնասիրելով նրա կենսագրության որոշակի ուշագրավ դրվագներ՝ նկատում ենք հետևյալը.

Վիգեն Սամվելի Ազատյանը դեռևս 2016 թվականից սնանկ է ճանաչվել մի շարք քաղաքացիների և պետությանը առանձնապես խոշոր չափերով գումարներ խարդախությամբ հափշտակելու՝ այսինքն մեր բառերով ասած տարբեր քաղաքացիներին, այդ թվում R&V խանութների ցանցի ցանցի տնօրեն Վարդան Շահմուրադյանին և այլ անձանց գցելու, ինչպես նաև պետության առաջ պարտավորությունները չկատարելու համար: Այդ նույն ժամանակահատվածում, մինչև 2020 թվականը, երբ վերջնականապես ավարտվել է սնանկության գործը, Վիգեն Ազատյանն ունեցել է հարյուր հազար ԱՄՆ դոլլարից ավել եկամուտ: Հարկ է նշել, որ Վիգեն Ազատյանի կինը՝ Իրինա Բարխուդարովան, ով  աշխատում է  բանկում, անմասն չի մնացել Վիգեն Ազատյանի խարդախություններից. վերջինիս անվամբ հիմնադրվել է «Վի ընդ Առ պլաստ» ՍՊ ընկերությունը, որով տարբեր քաղաքացիների մատուցվել են շինարարական ծառայություններ և նրանցից շատերը ևս տուժել են Վիգեն Ազատյան և Իրինա Բարխուդարովա ամուսինների գործողություններից: Հետաքրքիր է, որ իրավապահ մարմինները մինչև օրս դրսևորում են անգործություն և զոհված զինվորի ծնողի քողի տակ հանդես եկող խարդախներին չեն ենթարկել քրեական պատասխանատվության՝ մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Ավելին, իր ֆինանսական վիճակը ինչ-որ կերպ բարելավելու և պարտատերերի բերանը փակելու համար Վիգեն Ազատյանն այսօր կլորիկ գումարներ է ստանում  Ֆրանսիայի հրապարակում սեփական թալանը փրկող հանցակից քաղաքական գործիչներից:

Անդրադառնանք նկարում պատկերաված հաջորդ կասկածելի ակտիվիստին, ով արդեն իսկ հայտնի դարձած գորգոռացող Արսեն Ղուկասյանն է. ո՞վ է նա…

Նա երբեք չսիրելով որևէ տեղ աշխատել, որևէ կոնկրետ գործով զբաղվել՝ օգտագործելով պատերազմի հարմար առիթը հիմնադրել է  «Լույսի ճրագ» հասարակական կազմակերպությունը և իբր զոհվածների ծնողների հարցերով զբաղվելու պատրվակով՝ տարբեր կազմակերպություններից և անհատներից կլորիկ գումարներ է ստացել ու դրա դիմաց փաստացի ոչ մի ծնողի խնդիր չի լուծել, այլ Պաշտպանության նախարարության կողմից իրեն հատկացրած տարածքում մի քանի ծնողների հետ ամեն օր զբաղվում է հարբեցողությամբ ու տարբեր տեղերում կերուխումներ կազմակերպելով: Տեսնելով քաղաքական ընդդիմության փոքրաթիվ մասնակիցներ ունեցող ակցիաները՝ ընդգրկվել է Արթուր Վանեցյանի ճամբարում և պարբերաբար նրանից ստացել գումարներ՝ ծնողներին ակցիաների ներգրավելու համար: Այդ ամենի մասին քաջատեղյալ զոհվածների ծնողներից ու  հարազատներից շատերը դադարեցրել են որևէ շփումը Արսեն Ղուկասյանի հետ: Վերջին ժամանակներում Արսեն Ղուկասյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստանալով ավելի լավ գումարային առաջարկ՝ անցել է Քոչարյանի ճամբար և պարբերաբար գումարներ է ստանում դեբոշներ անելու համար. ավելին, որքան նրա գորգոռոցներն ու աղմուկը բարձր է լսում Քոչարյանը, այնքան ավելի է բոնուսավորում նրան վճարվող գումարը: Մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ղուկասյանը մեղադրյալ է ներգրավված ՀՀ քննչական կոմիտեում քննվող գործերից մեկով և չար լեզուներն ասում են, որ նա այդ գործով հանցագործ է  ինչ-որ մեկի անձնական իրերը գողանալու դեպքով: Եվ զարմանալի է ինչու՞ քննչական կոմիտեն չի արձագանքում և գործը չի ուղարկում դատարան. այս դեպքու՞մ էլ հարգվում զոհվածի հարազատ լինելու հանգամանքը… այդ պարագայում ինչպե՞ս անել, թողնել որ սրանք բոլորի գլուխը կոտրեն և դրանով իրենց գրպաննե՞րը լցնեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում