Վթար Քաղսի-Սոլակ ճանապարհին. մեկ զոհ, երկու վիրավոր

Վթար Քաղսի-Սոլակ ճանապարհին. մեկ զոհ, երկու վիրավոր

Հուլիսի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Քաղսի-Սոլակ ճանապարհին իրար բախված «ՎԱԶ-2107» և «Նիսան Մուրանո» մակնիշի մեքենաներին է բախվել «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենա. «ՎԱԶ-2107» և «Նիսան Մուրանո» մակնիշի ավտմեքենաների մեջտեղում գտնվող «Նիսան Մուրանոյի» 37-ամյա վարորդ Հրայր Ազիզբեկյանը մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող 56-ամյա և 40-ամյա երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում