Շարունակելու ենք աջակցել ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ
Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը՝ հրապարակելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից լուսանկար։
«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ. շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր երկուստեք ցանկությունը:
Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է նա։
Կարծիքներ