Հայաստան է ժամանել խաղաղապահներով եւս 18 ինքնաթիռ

Հայաստան է ժամանել խաղաղապահներով եւս 18 ինքնաթիռ

Խաղաղապահներ տեղափոխող Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի եւս 18 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երեւանի օդանավակայանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 եւ երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները՝ տեխնիկայով եւ 15 խաղաղապահ բրիգադի անձնակազմով, որ ուղարկվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններ անցկացնելու համար, վայրէջք են կատարել Երեւանի օդանավակայաններում։ Ռուս զինվորականները բենաթափել են նյութական միջոցները, սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օրվա ընթացքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռները Հայաստան են բերել 58 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, մեծ անցանելիության բեռնատարներ եւ նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում