Բայդենը մտահոգված է Ռուսաստանի հետ Թուրքիայի ավելի սերտ կապերով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է Ռուսաստանի հետ Թուրքիայի ավելի սերտ կապերով: Այս մասին նա հայտարարել է ԵՄ առաջնորդների հետ տեսախորհրդակցության ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին:
Բայդենը նաեւ մտահոգություն է հայտնել ժողովրդավարությունից Թուրքիայի նահանջի կապակցությամբ: Տեսազանգի ժամանակ ԵՄ առաջնորդները հաստատել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սպառնալիքը՝ խոստանալով սերտացնել տնտեսական կապերը, եթե Անկարան հրաժարվի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գազի պաշարների վերաբերյալ իր պահանջներից:
Կարծիքներ