ԱՀԿ մասնագետները հետաքննում են COVID-19-ի պատճառները Չինաստանում

ԱՀԿ մասնագետները հետաքննում են COVID-19-ի պատճառները Չինաստանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են կորոնավիրուսի համավարակի ծագումը, այցելել են Ուհանի մեկ այլ հիվանդանոց, որտեղ բուժվել են COVID-19-ով առաջին հիվանդները, հայտնում է Associated Press-ը:

Հիվանդանոցը Ցզինյանտանե քաղաքում առաջիններից մեկն էր, որտեղ 2020-ի սկզբում սկսեցին բուժել այդ ժամանակ անհայտ վարակով տառապող հիվանդներին, եւ ներառված է հիվանդության համաճարակաբանական առանցքային մասում:

Թիմի առաջին հանդիպումները չինացի գիտնականների հետ տեղի են ունեցել ուրբաթ օրը, որից հետո կենդանիների առողջության, վիրուսաբանության, սննդի անվտանգության եւ համաճարակաբանության մասնագետներն այցելել են վաղ բռնկման մեկ այլ վայր` Հուբեյի չինական եւ արեւմտյան բժշկության ինտեգրված հիվանդանոց:

Հինգշաբթի ԱՀԿ-ն Twitter-ում հայտնել էր, որ իր թիմը նախատեսում է այցելել հիվանդանոցներ, շուկաներ, ինչպիսիք են Հուանանի ծովամթերքի շուկան, որը կապված էր վաղ դեպքերից շատերի հետ, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, լաբորատորիաներ եւ հաստատություններ, այդ թվում` Ուհանի հիվանդությունների դեմ պայքարի կենտրոն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում