Ռուստամ Բաքոյանն ընտրվեց Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:
«Առաջադրումը հիմնավորված է այն հանգամանքով, որ Ռուստամ Բաքոյանն արդեն աշխատանքային փորձ ունի այս հանձնաժողովում աշխատելու: Մեզ համար նաև խիստ կարևոր է, որ հենց այս հանձնաժողովում առաջադրենք մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
5 կողմ, 2 դեմ ձայներով Բաքոյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Կարծիքներ