Նոտր Դամի մոտ առողջության համար վտանգավոր մետաղ են գտել
Փարիզի Աստվածամոր տաճարի տարածքը փակել են օդում կապարի բարձր խտության պատճառով, այն կարող է վտանգավոր լինել առողջության համար, այս մասին հաղորդում է France Bleu-ն։
Փարիզի ոստիկանական վարչությունն արգելել է տրանսպորտի եւ հետիոտների երթեւեկությունը Նոտր Դամի մոտ: Որոշումն ընդունվել է առողջապահության տարածաշրջանային գործակալության երաշխավորությամբ։ Հրապարակ խոստանում են բացել միայն այն բանից հետո, երբ ամբողջությամբ կմաքրեն:Վնասակար մետաղը պահվել է տաճարին կից կառույցում և օդում հայտնվել տաճարի հրդեհի հետեւանքով:
Հիշեցնենք,որ Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվել է 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհը ոչնչացրել է տանիքի մեծ մասը,այն չեզոքացնել հաջողվել է միայն հաջորդ օրը: Հրդեհի ժամանակ հալվել է մոտ 300 տոննա կապար:
Կարծիքներ