Օպերատիվ իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել, որոշ հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Օպերատիվ իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել, որոշ հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

 Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ըստ աղբյուրի՝ ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում