Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների հրամանագրել է որպես համայնքապետարանի աշխատակիցներ, նրանց կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, որոնք շրջանառության մեջ դնելով` համայնքի բյուջեից վատման եղանակով հափշտակել է վերջիններիս որպես աշխատավարձի գումարներ հատկացված խոշոր չափերով, ընդհանուր՝ 2.986.696 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:


Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում