ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ քննարկումների մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ քննարկումների մասին

Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Թուրքիայի հետ ղարաբաղյան կարգավորման խնդրի լուծման մասին, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանը, այն տարվում է տարբեր ուղղություններով։ Դրանք քաղաքական և դիվանագիտական ​​շփումներ են, ինչպես նաև կապի մեջ են մեր զինված ուժերը: Իհարկե, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, ովքեր պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում», - ասել է Զախարովան ճեպազրույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում