Հայտնի է՝ ինչու է Արթուր Վանեցյանը գնացել երկրից
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և որոշ լրատվամիջոցներում հայտնվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարը, և նշվում է, որ վերջինս կնոջ հետ այսօր վաղ առավոտյան դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից:
Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վերջինիս մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ հայտնելով, որ Վանեցյանը մեկնել է Եվրոպա:
Նա նշել է, որ այցի նպատակները պայմանավորված են առողջական հարցերով, ըստ այդմ՝ նա այսօր չի մասնակցելու հրավիրված հանրահավաքին:
Հիշեցնենք, որ այսօր՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, ընդդիմադիր ուժերը, որոնք մեկ ամսից ավելի է՝ փողոցային պայքար են ծավալել գործող իշխանության դեմ, կրկին հանրահավաք են հրավիրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Ըստ շարժման լիդերների՝ հրավիրված հանրահավաքը պետք է լինի բազմամարդ:
Կարծիքներ