Կարևորվել է ՍԴ-ի և Ճապոնիայի Գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը

Կարևորվել է ՍԴ-ի և Ճապոնիայի Գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը

Հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

 

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է հայ-ճապոնական միջպետական բազմաոլորտ համագործակցությունը: Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը որակապես նոր լիցք կհաղորդի նաև դատաիրավական ոլորտում հայ-ճապոնական երկխոսության ու գործընկերության զարգացմանը։

Դեսպան Մասանորին շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ ճապոնական կողմը հանձնառու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Դեսպան Մասանորին կարևորել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Ճապոնիայի Գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում