ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցել է երկրորդ անգամ գլխավոր քարտուղար առաջադրված Անտոնիո Գուտերեշին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աջակցել է է երկրորդ անգամ գլխավոր քարտուղար առաջադրված Անտոնիո Գուտերեշին՝ առաջարկելով Գլխավոր Ասամբելային 2022 թվականի հունվարի 1-ից նրան նշանակել եւս հինգ տարով:
Գուտերեշը հաջորդել է Պան Գի Մունին 2017 թվականի հունվարին, Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ առաջ: Գուտերեշի պաշտոնավարման առաջին ժամկետի մեծ մասը ուղղված է եղել Թրամփին «հանգստացնելուն», որը կասկածի տակ էր դնում ՄԱԿ-ի արժեքը եւ բազմակողմանիությունը, հայտնել է AP-ը:
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամենամեծ ֆինանսական դոնորն է, որը ապահովում է կանոնավոր բյուջեի 22 տոկոսը եւ խաղաղապահ գործողությունների համար նախատեսված բյուջեի մոտ մեկ քառորդը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենն արդեն սկսել է վերականգնել ֆինանսավորման կրճատումները:
Գուտերեշը 1995-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի վարչապետը, այնուհետեւ՝ 2005-2015 թվականներին ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալության ղեկավարը:
Կարծիքներ