Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է մուծել դատարանի որոշումը բողոքարկելու համար

Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է մուծել դատարանի որոշումը բողոքարկելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է մուծել՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի որոշումը ակտիվների գերարժևորման գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։

Ավելի վաղ նահանգի գերագույն դատարանը մասնակիորեն բավարարել էր Թրամփի բողոքարկումը և համաձայնել առաջին ատյանի սահմանած գրավի գումարը նվազեցնել 464 միլիոնից մինչև 175 միլիոն դոլար։

«Թրամփը․․․․ գրավ է մուծել 175 միլիոն դոլարի չափով», - գրում է Washington Post-ը։

ABC News-ը նույնպես հաստատում է այս տեղեկությունը։

Գրավը Թրամփին հարկավոր էր՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի որոշումը, որը նախկին նախագահին, նրա որդիներին և գործընկերներին մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նրանք տասը տարի ակտիվների արժեքը 812 միլիոնից բարձրացրել են մինչև 2,2 միլիարդ դոլար՝ Մայամիում գոլֆ-հանգստավայր, Վաշինգտոնում հյուրանոց և Չիկագոյում հյուրանոցներ կառուցելու նպատակով վարկեր ստանալու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում