2022-ին իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 12.5 տոկոսով. Քերոբյանը հանդիպել է կառուցապատողների հետ
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին մասնակցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ամփոփ ժողովին:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարը կարևորել է պետության և գործարար համայնքի միջև երկխոսությունը, որում նշանակալի դեր ունեն ոլորտային ասոցիացիաները։
«2022 թ․ Հայաստանի տնտեսությունում գրանցվել է աննախադեպ տնտեսական աճ, ինչին նպաստել են արդյունաբերության, առևտրի, ներառյալ՝ ծառայությունների ու շինարարության ոլորտներում գրանցված աճը։ 2022 թվականին իրականացված շինարարության ծավալը կազմել է 541․1 մլրդ ՀՀ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 12.5%»,- նշել է նախարարը։
Կարծիքներ