Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրինագիծը
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 29-ին Պետդումա Է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» բազային օրինագիծը: Տեքստը հրապարակված Է Դումայի Էլեկտրոնային պահոցում:
Օրինագծում պահպանվում Է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ինստիտուտի՝ որպես պետության հետ մարդու կայուն իրավական կապի ըմբռնման հայեցակարգային մոտեցումը, որն արտահայտվում Է նրանց փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների ամբողջությամբ: Օրինագծով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալ այն անձանց, ովքեր ապրում են Ռուսաստանում և ունակ են ներգրավվելու դրական սոցիալական կապերի համակարգում եւ դառնալու Ռուսատանի հասարակության լիարժեք անդամներ:
Օրինագծի համաձայն՝ ՌԴ-ի քաղաքացիությունը «միասնական Է եւ հավասար անկախ դրա ձեռքբերման հիմքերից», քաղաքացին չի կարող զրկվել Ռուսաստանի քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացու բնակվելը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս չի դադարեցնում նրա քաղաքացիությունը,- ասված Է տեքստում:- Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից կամ հանձնվել արտասահմանյան պետության»:
Նշված Է, որ ՌԴ-ի քաղաքացիության բնագավառում օրենսդրությունը «չի կարող բովանդակել դրույթներ, որոնք սահմանափակում են անձանց իրավունքները սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով»: «Ռուսաստանի Դաշնությունը խրախուսում Է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ձեռքերումը Ռուսաստանի Դաշնությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից»,- ասված Է օրինագծում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ