Սիրիայում ԱԹՍ-ն գրոհել է զենքի պահեստը
Սիրիայի Իդլիբ նահանգի հյուսիսում զինյալների զինապահեստում մայիսի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ Է զոհվել, վեցը՝ վիրավորվել: Զենքի պահեստը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակմանը, գրում է Syriahr-ը։
Ականատեսները չեն բացառում, որ տուժածների թիվը կարող է աճել, քանի որ սիրիական ընդդիմությանը պատկանող պահեստը գտնվում է էլ Ֆարուսիայի փախստականների ճամբարի մոտ:
Հայտնի է նաև, որ այնտեղ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պատրաստել։
Մինչ այդ մենք գրել էինք, որ սիրիական նավահանգստում անօդաչու սարքը հարձակվել է տանկերի վրա։ Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Փրկարարներին հաջողվել է արագ տեղայնացնել և մարել կրակը։
Կարծիքներ