Վահագն Խաչատուրյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Վահագն Խաչատուրյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով:

Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում