Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանից պատասխան դեռևս չի ստացվել. ԱԳՆ
Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել:
Այս մասին «Լուրեր»-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանը ադրբեջանական կողմին էր փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: և վերահաստատել Հարավային Կովկասում ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:
Կարծիքներ