Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծավալված զարգացումների մասին: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը Հայաստանի տարածքից: «Ֆրանսիան հուսով է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ վերականգնելու կայունությունն ու անվտանգությունը»-, ասված է Էմանուել Մակրոնի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում