ՆԱՍԱ-ն նախատեսում է Միջազգային տիեզերակայանն իջեցնել Խաղաղ օվկիանոս
Միջազգային տիեզերակայանը կշարունակի իր գործունեությունը մինչև 2030 թվականը, որից հետո կուղարկվի Խաղաղ օվկիանոսի ամենահեռավոր կետում գտնվող ջրային գերեզմանոց։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն։
1998 թվականին մեկնարկից ավելի քան 30 տարի անց ՄՏԿ-ն կհանվի ուղեծրից 2031 թվականի հունվարին՝ համաձայն տիեզերական գործակալության բյուջեի գնահատումների: Ուղեծրից դուրս բերվելուց հետո տիեզերակայանը կտրուկ վայրէջք կկատարի, այսպես կոչված, Նեմո կետում (Point Nemo), որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ ցանկացած ցամաքային տարածքից մոտ 2700 կմ հեռավորության վրա և հայտնի է որպես ապամոնտաժված տիեզերակայանների, հին արբանյակների և մարդու ստեղծած տիեզերական աղբի «գերեզմանոց»։
ՆԱՍԱ-ն հայտնել է, որ կշարունակի տիեզերքի ուսումնասիրությունները կոմերցիոն տիեզերական ծրագրերի միջոցով, որոնք միայն 2031 թվականին կխնայեն 1,3 միլիարդ դոլար։
Կարծիքներ