Տեխասում մրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների բազմության մեջ․ կա 29 տուժած

Տեխասում մրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների բազմության մեջ․ կա 29 տուժած

ԱՄՆ Տեխաս նահանգում Ֆաբենս բնակավայրում ավտոմրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ, տուժել է 29 մարդ։ Այս մասին հայտնում է KVIA ABC-7 News-ը՝ հղում անելով Էլ-Պասո շրջանի շերիֆին։ Տուժածներից 8-ը հոսպիտալացվել են, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նշվում է, որ մեքենաներից մեկն անհայտ պատճառներով դուրս է եկել իր ուղուց և բախվել պատնեշին։ Վնասվել է ևս 3 մեքենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում