Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր. Մարուքյան
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.
«Ադրբեջանն առաջ է քաշում այն խոսույթը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր, պնդելով, թե դա էթնիկ զտում չէ: Ինձ հետաքրքրում է՝ արդյոք այս թեզի հեղինակները հավատո՞ւմ են իրենց ասածին»:
Կարծիքներ