Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր՝ սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային:
«Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում այսօր հանդիպեցի Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային:
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը և բազմոլորտ համագործակցության խորացմանը և հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգություն, խաղաղություն, կայուն զարգացման համար:
Գործընկերոջս տեղեկացրի, որ մեծապես կարևորում եմ երկու երկրի օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը, և շուտով խորհրդարանում կվերաձևավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը»,- ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ նախագահը։
Կարծիքներ