Ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ պետք է հնարավորինս ապահով լինել վիրուսի տարածման ռիսկերից․ Գամկրելիձե

Ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ պետք է հնարավորինս ապահով լինել վիրուսի տարածման ռիսկերից․ Գամկրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ անհրաժեշտ է հնարավորինս ապահովագրվել վիրուսի տարածման ռիսկերից, գրում է «Գռուզիա Օնլայնը»:

Ըստ Գամկրելիձեի՝ համակարգող խորհուրդն այսօր լրացուցիչ առաջարկություններ է ներկայացրել երկիր մուտք գործող անձանց մոնիթորինգի և վերահսկման վերաբերյալ:

Նրա խոսքերով՝ միջոցառումները կարող են ուժի մեջ մտնել երկու շաբաթից:

«Մենք պետք է հնարավորինս անվտանգ գործենք, ուժեղացնենք վերահսկողությունը: Ես նկատի ունեմ PCR թեստը երկու պատվաստումներից հետո, ինչպես նաև PCR թեստը ժամանումից հետո՝ երրորդ օրը: Մենք այսօր խորհրդին ներկայացրել ենք այլ առաջարկություններ, որոնք կարող են ուժի մեջ մտնել երկու շաբաթից: Ես նախապես չեմ կարող ասել, թե որոնք են այդ առաջարկությունները: Այնուամենայնիվ, ամեն ինչ գալիս է ժամանող մարդկանց ավելի շատ մոնիթորինգից և վերահսկողությունից, որպեսզի նվազագույնի հասցվի վարակված անձանց երկիր մուտք գործելու ռիսկը, կամ ժամանման դեպքում՝ դրանց ժամանակին նույնականացումը և մեկուսացումը: Հասկանալի է, որ սահմանները բացվում են, կլինի զբոսաշրջային սեզոն, սա շատ կարևոր է երկրի տնտեսության համար, բայց մյուս կողմից՝ մենք պետք է հնարավորինս ապահովագրվենք համաճարակի նոր ռիսկից»,- ասել է Գամկրելիձեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում