Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի
Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են փլվածքների տակից մարդկանց դուրս բերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Թայվանի Հուալյան քաղաքից 18 կմ դեպի հարավ։ Լեռնային Հուալյանի շրջանում մեծ սողանքներ են տեղի ունեցել։
Կարծիքներ