Փորձությունից դուրս եկանք ծանր վիրավորված, բայց ուժեղանալու հաստատակամությամբ. Թորոսյանի ուղերձը

Փորձությունից դուրս եկանք ծանր վիրավորված, բայց ուժեղանալու հաստատակամությամբ. Թորոսյանի ուղերձը

Նախորդ տարվա փորձությունից հայ ժողովուրդը, հատկապես զինվորականները դուրս եկան ծանր վիրավորված, բայց միևնույն ժամանակ ուժեղանալու հաստատակամությամբ:

Հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ Բանակի օրվա առթիվ իր ուղերձում:  

«Հայկական զինված ուժերի հարգելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ, գեներալներ, կամավորներ, նախորդ տարին առավել քան ծանր էր մեր երկրի և հատկապես զինված ուժերի համար։ Դա տարի էր, որ փորձարկեց մեր բոլորի և հատկապես ձեր՝ մեր հայրենքում ապրելու իրավունքը պաշտպանելու կամքը։ Փորձությունից այդ մենք դուրս եկանք ծանր վիրավորված, բայց միևնույն ժամանակ ուժեղանալու հաստատակամությամբ, որպեսզի հայ ժողովուրդը ապրի հարատև։ Շնորհիվ ձեր բոլորի անձնազոհության մենք մնացինք կանգուն։ Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք»,- նշել է Թորոսյանը:

Նա շեշտել է՝ բոլորը պարտավոր են վառ պահել հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը՝ ամրացնելով և շենացնելով երկիրը, որպեսզի այլևս երբեք չանցնենք նման փորձությունների միջով։

«Վստահ եմ, որ ձեր կամքն անկոտրում է, մարտական ոգին՝ բարձր։

Շնորհավորում եմ բոլորիդ հայոց բանակի օրվա առթիվ։ Փա՜ռք հերոսներին»,- ասված է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում