Sharjah Masters․ Հայաստան - Ուկրաինա շախմատային հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի

Sharjah Masters․ Հայաստան - Ուկրաինա շախմատային հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ ՀայկՄարտիրոսյանը մեկ միավորով է հետ մնում 4th Sharjah Masters միջազգային մրցաշարի առաջատարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի երեքներկայացուցիչները` Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Արամ Հակոբյանը ոչ-ոքիավարտեցին պարտիաները:

Այժմ Մարտիրոսյանն ունի 2 միավոր, իսկ Հարությունյանը և Հակոբյանը` մեկական միավոր:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգովևբաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում