«Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակեցինք, որպեսզի բոլորի համար պարզ լինի թե մենք ինչ ենք ուզում, և ինչ չենք ուզում. Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակեցինք, որպեսզի բոլորի համար պարզ լինի թե մենք ինչ ենք ուզում, և ինչ չենք ուզում. Փաշինյան

Ադրբեջանն ու էլի ուժեր փորձում էին աշխարհին համոզել, որ Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակային դարձնելու պատճառների մասին:

«Առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝  հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք:

«Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակային դարձրինք, որովհետև մեզ վերագրվում էին պարտավորություններ, դիրքորոշումեր, որոնք մենք արեդն ասում ենք այդ նախագծում: Առաջին օրվանից սա է եղել մեր դիրքորոշումը, մենք սա ենք բանակցել:

Եվ մենք «Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակեցինք, որպեսզի բոլորի համար պարզ լինի թե մենք ինչ ենք ուզում, և ինչ չենք ուզում:

Այդ թվում Ադրբեջանն ու էլի ուժեր փորձում էին աշխարհին համոզել, որ Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Իսկ մենք հրապարակային ասացինք՝ դրան պատրաստ ենք հենց էսօր»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում