Կարսի ղեկավարությունը Թուրքիայի Առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ սահմանի բացման հարցը

Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ, գրում է ermenihaber.am-ը:
Տեղական «KarsGazete» լրատվական կայքի կարճ հրապարակման մեջ նշվում է, որ նախարարությանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատվիրակությունը նախարար Մուշի հետ մտքեր է փոխանակել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի Գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը:
Կարծիքներ