Եթե սկսեմ զբաղվել, ձեր անհրաժեշտությունը այլևս չի լինի. Երևանի քաղաքապետին բարկացրեց հանձնարարականը չկատարելը
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետին բարկացրեց Սարյան պուրակում կանաչապատման և բարեկարգման աշխատանքների մասին հանձնարարականի դանդաղ ընթացքը:
«Սարյան պուրակում կա հողի խնդիր: Քանի որ այդտեղ կատարվել են շինարարական աշխատանքներ, հողը կորոզիայի է ենթարկվել»,- ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը:
Քաղաքապետն էլ վստահեցրեց, որ այստեղ հողի խնդիր չկա:
«Սարյան պուրակում հողի խնդիր չկա: Մեկ տարի է՝ Սարյան պուրակը քնած վիճակում է, ոչ մի բան չի արվել այդտեղ: Այդտեղ ոչ մի տեղ չկա՞, որ կարող ենք բան տնկել: Այնպես եք ներկայացնում, որ գարունը բացվելու է, ինչ կա, Սարյան պուրակում չորացած է լինելու:
Հարգելիներս, եթե ես սկսեմ զբաղվել, ձեր անհրաժեշտությունը այլևս չի լինի: Տպավորություն է, որ շատ դետալային հարցերում ես եմ սկսում զբաղվել: Դուք ձեր տեղում եք, որ ձեր աշխատանքը դուք անեք»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Կարծիքներ