Քննադատների ու ՌԴ ագեբտուռայի տարբերությունը. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը գրում է.
Քննադատների ու ՌԴ ագեբտուռայի տարբերությունը
Կան քննադատողներ, որոնք տարբեր պատճառներով մտահոգ են։ Մեկը դժգոհ է, որ գերիները հարցը չի լուծվել, մյուսը կուզենար Ղարաբաղի հայերի իրավունքներն արտացոլվեին, երրորդը 907 բանաձևի չեղարկմամբ է դժգոհ, չորրորդն էլ չի պատկերացնում, թե Հայաստանն այս ամենից ինչ է ստանալու։
Սրանք նորմալ մարդիկ են, որոնք ունեն տարբեր կարծիքներ։ Այս մարդկանց սիրում ու հարգում ենք` անկախ տարաձայնություններից։
Եվ կա Ռուսաստանի կամա ու ակամա ագենտուռա։ Այս մարդիկ կողմ էին ռուսների առաջարկած արտատարածքային միջանցքին (Ագարակ-Մեղրի-Նռնաձոր ճանապարհ, որի մի կողմում Իրանի սահմանն է, մյուս կողմում պատ և այդ ամենը ոչ թե ՀՀ, այլ ՌԴ ФСБ-ի իրավազորության տակ է), բայց դեմ են ճանապարհների այս ապաշրջափակմանը (ՀՀ իրավազորության ներքո ճանապարհներ ու ուղիներ)։
Այս մի խմբին պետք է քաղաքական աղբանոց նետել։ Իսկ նրանց, որոնց մասով կհիմնավորվի, որ դա անում են օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով` դատել։ Նրանց էլ, որոնք դա անում են փողով` բերել թափանցիկության ու հարկային դաշտ։
Կարծիքներ