Հունաստանում անտառային հրդեհների պատճառով տարհանումներ են եղել․ հրդեհի ծուխը հասել է Աթենք
Հունաստանի հարավային և կենտրոնական հատվածներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ կրակն արդեն 20 քառ. կմ տարածք է այրել, այդ թվում՝ տներ։
Կրակը բռնկվել է մայիսի 19-ի երեկոյան, Կորինթիոս շրջանում՝ Աթենքից 80 կմ հեռավորության վրա։ Այսօր արդեն հրդեհը տարածվել-հասել է հարևան Մեգարա շրջան։ 7 գյուղերից բնակիչները տարհանվել են, ևս 5 գյուղի բնակչի տարհանման հրահանգ է տրվել։ Զոհեր չկան։
Ուժգին քամիների պատճառով հրդեհի ծուխը հասել է մինչև Աթենք։
Հրդեհաշիջման աշխատանքներում ընդգրկվել է ավելի քան 200 հրշեջ, 80 հրշեջ մեքենա, 17 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։
Կարծիքներ