Եվրո-2020․ Ուկրաինան լրացուցիչ ժամանակում հաղթեց Շվեդիային եւ կմրցի Անգլիայի հետ

Եվրո-2020․ Ուկրաինան լրացուցիչ ժամանակում հաղթեց Շվեդիային եւ կմրցի Անգլիայի հետ

Եվրո-2020-ի 1/8-րդ եզրափակչի վերջին՝ Ուկրաինա-Շվեդիա դիմակայության արդյունքը ևս անսպասելի էր:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին հաշիվը 1-1 էր:

Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Արտյոմ Դովբիկը գլխի դիպուկ հարվածով գրավեց Շվեդիայի դարպասը՝ իր հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս բերելով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչ փուլում կիսաեզրափակչի ուղեգրի համար Ուկրաինան կպայքարի մրցաշարի մեկ այլ ֆավորիտի՝ Գերմանիային հետագա պայքարից դուրս թողած Անգլիայի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում