Հրդեհ Մեղրաշեն գյուղում․ այրվել է 600 հակ անասնակեր

Հրդեհ Մեղրաշեն գյուղում․ այրվել է 600 հակ անասնակեր

Օգոստոսի 10-ին, ժամը 17։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղում այրվում է մարագ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 1-ին խճուղում՝ նախկին կոլտնտեսության անասնագոմերի տարածքում, այրվում է գետնափոր մարագ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:42-ին:

Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը իրականացրել է հերթապահություն մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը՝ անասնակերի դուրս բերման համար:

Оգոստոսի 12-ին, ժամը 13։34-ին հրդեհը մարվել է։ Այրվել են մարագի տանիքը (մոտ 120 քմ) և մարագում կուտակած մոտ 600 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում