Ընդդիմության կողմից միջազգային պաշտոնական այցերը խոչընդոտելը, վկայում է նրանց հակապետական լինելու մասին
Մեկ ամիս ամեն մեթոդ փորձելուց և այդպես էլ մարդաշատ հանրահավաք կազմակերպելը ձախողելուց հետո ընդդիմությունը անցել է առավել անպատվաբեր քայլի, այն է ՝ ամեն կերպ խոչընդոտել Հայաստան այցի եկած պաշտոնական պատվիրակությունների տեղաշարժը, գրում է MediaNews-ը։
Այն որ երկրի ներսում որևէ աջակցության չեն արժանանում և ստանում են միայն հանրային պարսավանք, կարծես նրանց չի բավարարում և ամենինչ անում են միջազգային գործընկերների շրջանում ևս վատ համբավ ձեռք բերել։ Օրեր առաջ Լիտվայի նախագահի այցելության ժամանակ ընդդիմադիրները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել նախագահականում ընդունելությունը, այնուհետև Մատենադարանում կայացած հանդիպումը։ Իհարկե դա նրանց մոտ ոչմի կերպ չի ստացվում քանի որ մի քանի հարյուր հոգով անհնար է խանգարել։ Այսօր նրանք նույն գործելաոճն են շարունակում փորձելով խոչընդոտել Չեռնոգորիայի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը։
Տպավորությունն այնպիսին է, որ նրանք ընդամենը ցանկանում են միջազգային մամուլի էջերում հայտնվեն և նմանօրինակ կարևոր այցերի ժամանակ անպայման փորձում են վատ կողմերով աչքի ընկնել։ Պետության մասին մտածող իրական ընդդիմությունը կգիտակցեր, որ իրենց գործելաոճով վնասում են հենց Հայաստան պետությանը, ոչ թե ներկա իշխանություններին։ Բայց ինչ կարող ենք ակնկալել մի ընդդիմությունից ում միակ փափագը իշխանազավթումն է, եւ դրա ճանապարհին պատրաստ են տրորել ցանկացած պետական ու ազգային շահ։
Կարծիքներ