Բերման են ենթարկվել դանակով երեխայի, այնուհետ տարեց կնոջը սպառնալիքներ տված 16 ու 17 տարեկան աղջիկներ
Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ