Գերմանացի խորհրդարանականները քննադատել են Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները ցույց են տալիս, որ նրա ղեկավարությունը պատրաստ չէ վերանայել Մոսկվայի հանդեպ իր մոտեցումը, նույնիսկ իրեն՝ որպես լուրջ դիվանագիտական գործընկեր վարկաբեկելու գնով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են գերմանացի խորհրդարանականները:
Երեքշաբթի Եվրամիությունը նոր գլոբալ ռեժիմի շրջանակում առաջին անգամ պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ մարդու իրավունքների խախտումների պատճառով, ինչը Ալեքսեյ Նավալնուն կալանավորելու հետեւանքն էր: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը եւ Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը:
«ԵՄ նոր պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի Դաշնության դատական եւ իրավապահ իշխանությունների ներքին ընթացակարգերին: Մեր դիրքորոշումը պարզ է՝ չմիջամտել»,- ասել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Զիգբերտ Դրեզեն:
Նրան աջակցել է համակուսակից Հերալդ Վեյելը, որը Ներկայացնում է Բունդեսթագում Եվրամիության գործերով կոմիտեն:
«Պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի քաղաքականությունը կետային կառավարելու իր փորձերով ԵՄ-ն իրեն վարկաբեկում է որպես լուրջ դիվանագիտական գործընկեր»,- ասել է նա:
Ըստ քաղաքական գործչի՝ խոսքը երկակի ստանդարտների մասին է: Մասնավորապես՝ Եվրամիությունն ակնհայտորեն օգտագործում է իր իրավական համակարգը ընդդիմությանը ճնշելու համար, բայց միեւնույն ժամանակ ցանկանում է պատժել նույն բանն անող օտարերկրյա իրավապահներին, կարծում է գործակալության զրուցակիցը:
Կարծիքներ