Ամերիկացիների համար հեշտացրել են անձնագրերում սեռի ընտրությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը քաղաքացիների համար հեշտացրել է անձնագրերում սեռի ընտրությունը՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ԼԳԲՏ իրավունքներին աջակցելու վերջին փորձի շրջանակներում:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ անձնագրեր ունեցողները կկարողանան իրենք որոշել` պետք է արդյոք իրենց տղամարդ կամ կին անվանել: Նախկինում ամերիկացիներին բժշկական վկայական էր անհրաժեշտ, եթե ցանկանում էին իրենց ծննդյան վկայականներում կամ այլ փաստաթղթերում նշված սեռից տարբերվող սեռ նշել անձնագրում:
«Գործատուների հավասարության եւ ներառման ցանցի» տվյալներով՝ առնվազն 11 երկրներ արդեն ունեն «X» կամ «այլ» տարբերակ` անձնագրերում կամ անձի ինքնության այլ փաստաթղթերում սեռը նշելու համար: Դրանց թվում են Հնդկաստանը, Նեպալը եւ Պակիստանը, ինչը բացատրվում է Հարավային Ասիայում միջսեռային կամ տրանսգենդեր մարդկանց «հիջրա» հասկացության ընդունման պատմական ժառանգությամբ:
Կարծիքներ