Փաշինյանը ստանձնում է ՔՊ կուսակցության վարչության նախագահի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորյեմբերի 6-ից ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։
Փաշինյանն այս մասին տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր Վարչության բոլոր անդամներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ